Հայտնի են Ուսման Դեմբելեին առաջարկված պայմանագրի պայմանները

«Բարսելոնան» հարձակվող Ուսման Դեմբելեին նոր պայմանագիր է առաջարկել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ հրապարակման՝ կատալոնացիները ֆրանսիացի վինգերին առաջարկում են չորս տարով նոր պայմանագիր։

Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։