Թոմաս Տուխել. «Ես եմ գլխավոր մարզիչը և չեմ փորձում խուսափել պատասխանատվությունից»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը իր վրա է վերցրել թիմի վատ արդյունքների համար ողջ պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ մինչ գերմանացու կողմից ակումբը գլխավորելը, «Բավարիան» պահպանում էր բոլոր մրցաշարերում հաղթելու շանսերը:

Այժմ «Բավարիան» պայքարում է միայն Բունդեսլիգայում չեմպիոնության համար՝ վերջին տուրից առաջ երկու միավորով հետ մնալով առաջին տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։

««Բավարիայի» անհաջողությունների ողջ պատասխանատվությունն իմ վրա է: Պայմանագիրը ստորագրելուն պես անմիջապես դարձա արդյունքների պատասխանատուն։

Ես եմ մարզում թիմը և չեմ փորձում խուսափել պատասխանատվությունից»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։