Կալիդու Կուլիբալիի գործերը «Չելսիում» լավ չեն

Հայտնի է դարձել Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի ճակատագիրը։

Ինչպես հայտնում են Evening Standard-ի լրագրողները, «թոշակառուները» որոշել են բաժանվել սենեգալցի ֆուտբոլիստից։

Աֆրիկացին չարդարացրեց այն ակնկալիքները, որոնք ակումբի ղեկավարները կապում էին նրա հետ:

Միաժամանակ, անձամբ ֆուտբոլիստը, համաձայն չէ ակումբի դիրքորոշման հետ։ Պաշտպանը ցանկանում է շարունակել ելույթները Անգլիայում։

«Չելսին» նախորդ ամառ 38 միլիոն եվրոյով գնել է Կուլիբալիին «Նապոլիից»: Նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2026 թվականը։