«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոստովանել է, որ թիմում ոչ ոք չէր սպասում, որ հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ բրազիլացին հանգստյան օրերին «Լիվերպուլի» կազմում վերջին խաղն է անցկացնելու, որից հետո կդառնա ազատ գործակալ:
«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում, մնացած տղաները և ես Ռոբերտոյին հարցնում էինք, թե երբ կստորագրի նոր պայմանագիրը:
Բոլորը ցանկանում էին, որ նա մնար: Մենք չէինք սպասում, որ Ֆիրմինոն կհեռանա.
Նա ընդամենը 31 տարեկան է, կարող է շատ բանի հասնել և մի քանի տարի անցկացնել թոփ մակարդակում»,- Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։