Մադրիդի «Ռեալի» երեք առաջատարներ բաց են թողել թիմի այսօրվա մարզումը

Մադրիդի «Ռեալի» երեք հարձակվողներ բաց են թողել թիմի այսօրվա մարզումը։

Madrid Xtra-ի տեղեկություններով՝ խմբային մարզմանը չեն մասնակցել կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ինչպես նաև հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Կարիմ Բենզեման։

Վերջին երկուսը բացակայում են վնասվածքի պատճառով։ Վինիսիուսը անհարմարություն է զգում ծնկի հատվածում, ինչի պատճառով այս մրցաշրջանում կարող է այլեւս խաղադաշտ դուրս չգալ։

Ինչ վերաբերում է Ասենսիոյին, ապա իսպանացու բացակայության պատճառը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ վաղը Մադրիդի «Ռեալը» վաղը կանցկացնի մրցաշրջանի իր նախավերջին հանդիպումը։ Կառլո Անչելոտտիի թիմը կմեկնի Սեւիլիա.