Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է լքել «արքայական ակումբը»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «սերուցքայինները» չեն պատրաստվում նոր աշխատանքային պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Ըստ լրագրողի՝ Մարիանոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, սակայն դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում։
Այսպիսով, հարձակվողը Մադրիդից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։