Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ալեսանդրո Բաստոնիի ապագայի մասին

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կողմերը շուտով կհայտարարեն նոր երկարաժամկետ համաձայնագրի կնքման մասին, որը՝ հաշվարկված կլինի մինչև 2028 թվականը։

Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։