Լոիս Օփենդան կարող է տեղափոխվել իտալական գերակումբ

«Լանսի» բելգիացի հարձակվող Լոիս Օփենդան կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Pianeta Milan-ը: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայոթյուններով հետաքրքրված է «Միլանը»:

Իտալական ակումբի ղեկավարները մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը:

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին 19 գոլ է խփել «Լենսի» կազմում։