Խամես Ռոդրիգես. «Անչելոտտին ինձ ավելի լավը չի դարձրել»

Հարձակողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է Կառլո Անչելոտիի գլխավորությամբ աշխատելու մասին:

Կոլումբացի ֆուտբոլիստն ու իտալացի մարզիչը աշխատել են Մադրիդի «Ռեալում», «Բավարիայում» և «Էվերթոնում»:

«Անչելոտտին ինձ ավելի լավը չի դարձրել. Նա դա արեց Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Ֆեդե Վալվերդեի և շատ ուրիշների հետ։

Նրանք լավն էին, և այժմ տպավորիչ մակարդակի վրա են»,- ասել է Խամեսը:

Ապրիլին կոլումբիացի ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը հունական «Օլիմպիակոսի» հետ։