«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստ կլքի թիմը

Թուրինի «Յուվենտուսն» այս մրցաշրջանի ավարտից հետո կբաժանվի երկու արգենտինացի կիսապաշտպաններից։ Խոսքը Լեանդրո Պարեդեսի և Անխել դի Մարիայի մասին է։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «ծեր սինյորայի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել համագործակցությունը հարավամերիկացիների հետ։

Այսպիսով, դի Մարիան կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով, իսկ Պարեդեսը կվերադառնա ֆրանսիական ՊՍԺ։

Ընթացիկ մրցաշրջանում Անխելը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Լեանդրոն անցկացրած 37 հանդիպումներում խփել է մեկ գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։