Անդրես Ինյեստան կրկին հայտարարել է «Բարսելոնայում» ցանկացած դերում լինելու ցանկության մասին

Անդրես Ինյեստան հեռանում է ճապոնական «Վիսել Կոբե» ակումբից, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։ 39-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանել է ապագայի իր ծրագրերը: Ինյեստան կրկին հայտարարել է «Բարսելոնայում» ցանկացած դերում լինելու ցանկության մասին։

«Ինչպես ես բազմիցս ասել եմ, կցանկանայի կյանքիս ինչ-որ պահի վերադառնալ «Բարսելոնա»: Բայց հիմա կարծում եմ, որ սա շատ հեռու է։ Ցանկանում եմ շարունակել ֆուտբոլ խաղալ:

Հուսով եմ, որ Չավին դեռ երկար տարիներ կմարզի, դա հիանալի կլինի ֆուտբոլի համար»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ Անդրես Ինյեստան «Բարսելոնայից» հեռացավ 2018 թվականի ամռանը։