«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես հայտնում է իր սոցցանցերում ինսայդեր Նիկոլո Շիրան, «կարմիր սատանաների» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Ադրիենի մոր հետ, ով նրա գործակալն է։
Եթե մանկունիանցիները համաձայնության գան գործակալի հետ, ապա նրանք անվճար ձեռք կբերեն ֆուտբոլիստին։ Ֆրանսիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։