Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել 89-րդ րոպեին։
Այսպիսով, 22-ամյա բրազիլացին Լա Լիգայում այս մրցաշրջանում խփեց իր 7-րդ գոլը։ Հարձակվողը նույնքան գոլ է խփել Մադրիդի «Ռեալում» հանդես գալու նախորդ երեք տարիներին։
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Ռոդրիգոն 55 խաղում խփել է 17 գոլ, ինչը 1-ով պակաս է Մադրիդի «Ռեալի» նախորդ երեք մրցաշրջանների համեմատ։