«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե լոնդոնցիներն ընդունեն «կարմիր սատանաների» առաջարկը։ Մաունթի մյուս հավակնորդներն արդեն տեղյակ են նրա որոշման մասին:
Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից մրցաշրջանի ավարտից հետո, եթե նա նոր պայմանագիր չկնքի ակումբի հետ։
Այս մրցաշրջանում Մաունթը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո: