«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի սպասելիքներով։
««Մանչեսթեր Յունայթեդը» բարձր մակարդակի թիմ է, ուստի այն նույն պահն է, ինչ «Սիթին» և ավելի կարևոր է, թե ինչպես են ֆուտբոլիստները մոտենում այս հանդիպմանը: Մարդիկ կարծում են, որ մենք լավ չենք խաղում, ուստի ֆուտբոլիստները պետք է ցույց տան, թե ինչ արժեն իրենց անհատական և կոլեկտիվ գործողություններով:
Մենք պետք է լավ տրամադրվածությամբ գնանք այնտեղ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է այն բանի համար, ինչի համար «Չելսին» պայքարում է երկար տարիներ, իսկ հիմա՝ ոչ, ուստի մենք ապացուցելու բան ունենք»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։