«Չելսիի» նախկին պաշտպան Գլեն Ջոնսոնը կարծում է, որ լոնդոնցիները կարող են հաղթել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար պայքարում, եթե կարողանան թիմում պահել Մեյսոն Մաունթին:
«Կարծում եմ, որ Ռայսն ավելի հավանական է, որ գնա «Չելսի», քան «Արսենալ», հատկապես, եթե Մաունթը մնա: Ակնհայտ է, որ նրանք լավ ընկերներ են, նրանք վաղուց են ճանաչում միմյանց»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են վաճառել կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե չկարողանան համաձայնության գալ նրա հետ նոր պայմանագրի շուրջ։