«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնել է գլխավորել ՊՍԺ-ն, եթե վերջին առաջարկ ստանա, հայտնում է L’Equipe-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 60-ամյա մասնագետը այն թեկնածուների թվում է, ովքեր կարող են փոխարինել Քրիստոֆ Գալտիերին ՊՍԺ-ում։
Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ 36 տուրից հետո հռոմեացիները 60 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում են։
Նշենք, որ «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։ Մոուրինյոյի թիմն այնտեղ կհանդիպի «Սևիլիայի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 31-ին Բուդապեշտում։