«Բավարիան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Մյունխենյան կողմը հետաքրքրություն է հայտնել Ալվարեսի նկատմամբ, քանի որ նա սովորաբար մեկնարկային կազմում չէ, և նրա ապագան մանչեսթերյան ակումբում կասկածի տակ է, չնայած մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագրին:
Հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Transfermarkt-ը 23-ամյա արգենտինացու արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Ալվարեսը թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։