«Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոզանոն կարող է կարիերան շարունակել «Լիոնում», պնդում է Il Mattino-ն։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա մեքսիկացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Նապոլիից»։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ «Լիոնը» պատրաստ է Լոզանոյի համար առաջարկել մոտ 20 միլիոն եվրո։
Լոզանոն նեապոլցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: