Եվրոպա Լիգայի եզրափակչից հետո Ժոզե Մոուրինյոն որոշում կկայացնի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա Լիգայի եզրափակիչ խաղից հետո կորոշի ապագայի իր ծրագրերը, հայտնում է Il Messagero-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 60-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ 36 տուրից հետո հռոմեացիները 60 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում են։

Եվրոպա Լիգայի եզրափակչում «Ռոման» կհանդիպի «Սևիլիային»: Խաղը կկայանա մայիսի 31-ին Բուդապեշտում։