«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է այս մրցաշրջանում իր խաղի մասին:
«Անցած մրցաշրջանում ինձ հարմարավետ էի զգում «Չելսիում»: Բայց ես գիտեի, որ եթե ինչ-որ բան այն չէ, ես դեռ տարբերակ ունեի «Ինտերի» հետ: Երբ վերադարձա Իտալիա, հասկացա, որ հենց այստեղ պետք է լինեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ բելգիացի հարձակվողը «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել է «Ինտեր»: