Կեյլոր Նավասը որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով վարձավճարով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում», ծրագրում է շարունակել ելույթները Պրեմիեր Լիգայում, հայտնում է FootMercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Նոթինգհեմ Ֆորեստը» դժվար թե կարողանա գնել 36-ամյա դարպասապահին, սակայն դարպասապահը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», «Թոթենհեմում», «Բրենտֆորդում» կամ «Լեսթերում»։

Այս մրցաշրջանում Նավասը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ բաց թողնելով 32 գոլ և երկու անգամ անառիկ պահելով դարպասը։