Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժել է «Վալենսիային» կիրակնօրյա խաղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիստական վիրավորանքների հետ կապված միջադեպերի համար։
Ակումբը տուգանվել է 45 հազար եվրոյով, իսկ «Մեստալյա» մարզադաշտի հարավային տրիբունան, որը կրում է լեգենդար արգենտինացի Մարիո Կեմպեսի անունը և որտեղից ռասիստական վիրավորանքներ են հնչել Վինիսիուսի հասցեին, փակ է լինելու «Վալենսիայի» մոտակա հինգ խաղերի ընթացքում։ Բացի այդ Վալենսիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք ֆուտբոլասերի, ովքեր առավել «աչքի են ընկել» ստադիոնի տրիբունայում:
Հավելենք, նաև «Վալենսիան» տասը օրվա ընթացքում կարող է բողոքարկել որոշումը: