«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ երջանիկ է ակումբում: Լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ՝ «Բավարիայում» երկար տարիներ հանդես գալուց հետո:
34-ամյա հարձակվողն արդեն դարձել է Իսպանիայի չեմպիոն և մոտ է Լա Լիգայի «Ոսկե խաղակոշիկը» նվաճելուն։
«Նախկինում երբեք ինձ այնքան լավ չեմ զգացել, որքան հիմա «Բարսելոնայում»: Հիմա ես երջանիկ եմ։
Ոչ մի այլ վայրում ես այսքան սեր չէի ստանա, և դա ոչ միայն ակումբի, այլ նաև մարդկանց և քաղաքի մասին է»,- Interia Sport-ին տված հարցազրույցում ասել է հարձակվողը: