«Մանչեսթեր Սիթին» թիրախավորել է ԱՊԼ-ի երիտասարդ հարձակվողներից մեկին

«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Sky Sports-ը:

Ըստ հրապարակման՝ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա ամռանը:

Ֆերգյուսոնի գործող պայմանագիրը «ճայերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում իռլանդացի հարձակվողը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: