Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է ստեղծված իրավիճակը

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմից 10 միավորի հեռացման վերաբերյալ իր կարծիքով։

«Պետք չէ ալիբիներ կամ արդարացումներ փնտրել, քանի որ մենք «Յուվենթուսն» ենք, սովոր ենք հաղթել կամ գոնե պայքարել հաղթանակի համար։ Այժմ մենք դեռ երկու խաղ ունենք խաղալու։ Հենց հիմա մեզ մնում է հանգստություն պահպանել և ընդունել պարտությունը: Խաղից առաջ մենք վաստակել էինք 69 միավոր և զբաղեցնում էինք աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Նույնիսկ 11 մետրանոցից հետո, եթե հաղթեինք, հնարավորություն կունենայինք «Միլանի» հետ մրցել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։ Ցավոք, ամեն ինչ սխալ ստացվեց: Ես չեմ կարող մեղադրել տղաներին։ Հեշտ իրավիճակ չէր։

Առաջիկա օրերը նույնպես հեշտ չեն լինելու, քանի որ դուրս մնացինք Եվրոպայի Լիգայից։ Երեք ամսվա ընթացքում մեր միավորները խլեցին ու վերադարձրին։ Սա արդարացում չէ, բայց սա, անկասկած, անորմալ մրցաշրջան է մեզ համար, և չնայած այս ամենին, թիմը վաստակեց 69 միավոր»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։