«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի և կենտրոնական կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի հետ կապված իրավիճակը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում»։
«Այս պահին մենք դեռ պլաններ ենք կազմում հաջորդ մրցաշրջանի համար։ Դեռ չենք որոշել, թե ով է հեռանալու: Դա կախված է նաև ֆինանսական ֆեյր-փլեյից:
Ինչ վերաբերում է Նիկո Գոնսալեսին, ապա նա գերազանց մակարդակի վրա է։ Նա զգալի առաջընթաց է գրանցել։
Տեսնենք, թե ինչ կորոշենք նրա ապագայի մասին»,- Չավիի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն: