Անխել դի Մարիան կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ ժամանակներս կարող է հեռանալ թուրինյան ակումբից և դառնալ ազատ գործակալ, հայտնում է Sky Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է երիտասարդացնել կազմը, ուստի 35-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի փոխել թիմը: Անձամբ ֆուտբոլիստը, կցանկանար մնալ «Յուվենտուսում»:

Ֆուտբոլիստը «Յուվենթուսին» միացել է 2022 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: