Լուչիանո Սպալետտին կլքի «Նապոլին»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից՝ ղեկավարության հետ վիճաբանության պատճառով, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սպալետտին ակումբի նախագահ Դե Լաուրենտիսի հետ կոնֆլիկտի պատճառով կլքի «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ կայանալիք խաղից հետո։ Խաղը կկայանա հունիսի 4-ին։

Նշենք, որ այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ: