«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Եվրոպայի Լիգայի եզրափակչում «Ռոմայի» դեմ խաղից առաջ խոսել է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։
«Մեզ շատ դժվար է լինելու։ Նախ այն պատճառով, որ «Ռոման» գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, լավագույն եռյակից։
Հոյակապ մարզիչ, ով իր կարիերայի ընթացքում արդեն նվաճել է բոլոր եվրոպական գավաթները։ Մոուրինյոն իսկապես յուրահատուկ մասնագետ է, եզակի բոլոր իմաստներով»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը: