ՀՖՖ գրասենյակում կայացավ Եվրոպայի վերակենդանացման կոմիտեի և Հայաստանում նրանց ներկայացուցիչ ՄԻԲՍ բժշկական կենտրոնի կողմից անցկացվող ՈՒԵՖԱ/ԵՎԿ/ՀՖՖ բժշկական սեմինար, որի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արտոնագրված ակումբների մի շարք բժիշկներ և կինեզիստներ հնարավորություն ունեցան ձեռք բերելու Basic Life Support (BLS) ծրագրով տեսական և գործնական գիտելիքներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանն առաջին երկիրն է, որ ՈՒԵՖԱ-ի և Եվրոպայի վերակենդանացման կոմիտեի միջև կնքված հուշագրի շրջանակում սկսել է այս կրթական ծրագիրը: ՀՖՖ բժշկական դեպարտամենտը կազմակերպել էր այսպիսի ծրագիր ազգային հավաքականների բժիշկների և կինեզիստների համար նաև այս տարի՝ փետրվարի 28-ին։
Նման ծրագիր կիրականացվի նաև առաջիկայում և Հայաստանի ֆուտբոլային խաղերն ու մրցաշարերը սպասարկող բոլոր բուժաշխատողները ԵՎՐՈ-2024-ին ընդառաջ պատրաստ կլինեն Basic Life Support (BLS) հմտությունների կիրառմանը։