«Մանչեսթեր Սիթին» մոտ է թիմի պաշտպան Ռիկո Լյուիսի հետ պայմանագիր կնքելուն։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբը շուտով երկարաժամկետ պայմանագիր կկնքի անգլիացու հետ։
Սպասվում է, որ Լյուիսի հետ բանակցությունները շուտով կմտնեն եզրափակիչ փուլ։
Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է, ինչի պատճառով իսպանացին խնդրել է ղեկավարությանը երկարաձգել պայմանագիրը երիտասարդ եզրային պաշտպանի հետ։
18-ամյա Լյուիսը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում։