Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի շրջանակներում «Բրենթֆորդի» հետ հանդիպումից հետո (1:3) հարցազրույց է տվել բրիտանացի լրագրողներին։
«Ես հնարավորինս կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա: Ամեն ինչ անում եմ թիմին հնարավորինս օգնելու համար։ Մեզ թեժ ամառ է սպասվում, մենք պետք է շատ բան փոխենք, որպեսզի նորից սկսենք հաղթել։ Այս պահին կենտրոնացած եմ վերջին հանդիպումները վայելելու և մրցաշրջանը հաղթանակով ավարտելու վրա»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Անգլիայի Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում Քեյնը անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։