«Չելսին» չեմպիոնական միջանցք է կազմել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների համար

«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն դեռևս «Չելսիի» դեմ այսօրվա խաղից առաջ։

«Չելսիի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք են բացել «Մանչեսթեր Սիթիի» համար։ Լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները շարվել են ու ծափերով ողջունել նորընծա չեմպիոններին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հնարավորություն ունի այս մրցաշրջանում նվաճել նաև տրիբլ:

Открыть фото