«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է ESPN-ի լրագրող Ջուլիեն Լոուրենսը։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիներն արդեն 80 մլն եվրոյի առաջարկ են արել թուրինցիներին սերբ ռմբարկուի տրանսֆերը՝ գնելու համար։
23-ամյա հարձակվողը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից։
Այս մրցաշրջանում սերբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: