«Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կան Ինը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում, հայտնում է Relevo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հարցում է արել 22-ամյա կորեացու տրանսֆերի համար։
Միաժամանակ նշվում է, որ պոտենցիալ գործարքը կարող է հետաձգվել «Մանչեսթեր Յունայթեդում» սեփականատերերի փոփոխության պատճառով:
Այս մրցաշրջանում Լի Կան Ինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը դրա արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: