«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Ես արդեն խոսել եմ ղեկավարության հետ և կիսվել իմ գաղափարներով: Բայց հիմա անիմաստ է խոսել ապագայի մասին, քանի որ առջևում կարեւոր հանդիպումներ են։ Ես երկու տարվա պայմանագիր ունեմ, և ինչ վերաբերում է իմ ընտրությանը, ես 100 տոկոսով կողմ եմ մնալուն։ Բայց դա իմ որոշելիքը չէ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Նշենք, որ «Յուվենտուսը» երկրորդ է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։