Թոմաս Տուխելը կարող էր գլխավորել «Յուվենտուսը»

«Բավարիայի» լեգենդ Լոթար Մատեուսը հայտնել է, որ թիմի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելը մոտ էր «Յուվենտուսը» գլխավորելուն։

«Տուխելը մոտ էր «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուն, և «Բավարիան» նյարդայնացավ: Տուխելը առանց ակումբի էր, իսկ «Բավարիան» 100 տոկոսով վստահ չէր Նագելսմանի վրա: Թրեբլը նվաճելուց հետո նրան աշխատանքից ազատել չկարողացան, ուստի ավելի շուտ արեցին:

Անկեղծ ասած, ես կարծում էի, որ Յուլիան Նագելսմանի հեռացումը կատակ է, բայց հետո հասկացա, որ 1-ը չէր»,- Մատաուսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Բավարիան» 33 խաղից 68 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Դորտմունդի «Բորուսիան» զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով Մյունխենին՝ մեկ խաղ պակաս անցկացնելով։