«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մտադիր չէ այս ամառ հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Գերմանական ակումբի կազմում Կիմիխը հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 346 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 40 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը գերմանացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: