Պեպ Գվարդիոլան յուրօրինակ ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան յուրօրինակ ռեկորդ է սահմանել:

Մայիսի 20-ին «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում պարտվեց «Նոթինգհեմին» (0:1), ինչի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ դարձավ առաջնության չեմպիոն։ 2016 թվականին Գվարդիոլայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Մանչեսթեր Սիթին» 5-րդ անգամ և 3-րդ անընդմեջ նվաճում է տիտղոսը։

Այսպիսով, Գվարդիոլան դարձավ պատմության մեջ միակ մարզիչը, ով կարողացավ երեք անգամ անընդմեջ նվաճել առաջնություների տիտղոսը՝ Իսպանիայում, Գերմանիայում և Անգլիայում։