Կառլո Անչելոտտին խոսել է Ֆլորենտինո Պերեսի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման մասին։

«Երեկ ես հանդիպեցի Ֆլորենտինո Պերեսին, և նա աջակցում է ինձ, վստահում է ինձ։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը։ Ակումբն ինձ երաշխավորեց, որ կմնամ», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

63-ամյա իտալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։