«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի գավաթը կստանա «Չելսիի» հետ մրցաշրջանի վերջին տնային խաղից հետո։
Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի խաղը կկայանա այսօր՝ մայիսի 21-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 19:00-ին։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» ապահովեց Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը այն բանից հետո, երբ «Արսենալը» 0-1 հաշվով պարտվեց Նոթինգհեմին։
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դարձավ Պրեմիեր Լիգայի հաղթող։