ՊՍԺ–ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի փարիզյան ակումբը: Թիմի ղեկավարությունը փոխարինող է ման գալիս ֆուտբոլիստին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, փարիզյան ակումբը գտել է Լիոնել Մեսսիի փոխարինողին: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է գնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին և վստահ է, որ անգլիացին կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին, եթե նրա համար վճարեն 120 միլիոն եվրո:
Transfermarkt-ը Քեյնին գնահատում է 90 միլիոն եվրո: