Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիա

«Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա սերբին հավակնում են նաև «Բավարիան» և «Ատլետիկոն»:

Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Նրա ներկայիս պայմանագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը մասնակցել է 41 խաղի՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: