Քրիստոֆ Գալտիե. «Սա լավ նորություն է ինձ, ակումբի և երկրպագուների համար»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է թիմի պաշտպան Մարկինյոսի հետ պայմանագրի երկարաձգումը։

«Սա հիանալի նորություն է: Մարկինյոսն այստեղ է արդեն տասներորդ մրցաշրջանը, նա շատ կապված է ՊՍԺ-ի հետ, և սա լավ նորություն է ինձ, ակումբի և երկրպագուների համար։

Նա իր դիրքում լավագույններից մեկն է աշխարհում։ Նա ցույց է տալիս, որ ՊՍԺ-ն մնում է մրցունակ գավաթների համար պայքարում», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Բրազիլացին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2013 թվականից։