«Չելսիի» և արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն մոտ ժամանակներս պայմանագիր կկնքեն, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ օրերս մարզիչը Բարսելոնայից կուղևորվի Լոնդոն և բանակցություններ կվարի «Չելսիի» ղեկավարության հետ։ Կողմերը երեք տարով պայմանագիր կկնքեն։ Պոչետինոն աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից։
Պոչետինոն նախկինում մարզել է անգլիական «Սաութհեմփթոնը» և «Թոթենհեմը»: ՊՍԺ-ից հեռացվելուց հետո արգենտինացին մեկ տարի է, ինչ առանց աշխատանքի է։