Ալֆոնսո Դեյվիսի գործակալը խոսել է ֆուտբոլիստի մասին

Գործակալ Նիկ Հյուոզեն, ով ներկայացնում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի շահերը, արձագանքել է այն լուրերին, թե «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են իր հաճախորդի ծառայություններով։

«Մի շարք ակումբներ հետաքրքրված են, ճիշտ է, բայց ուղիղ բանակցություններ դեռ չեն սկսվել: Դևիսը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։ Առայժմ կոնկրետ ոչինչ չկա»,- ասել է գործակալը։

22-ամյա կանադացի ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։