Ֆրենկ Լեմպարդ. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Հոլանդին»

«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ասել է, որ հորդորել է լոնդոնյան ակումբին 2019 թվականին պայմանագիր կնքել հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, ով այժմ խաղում է «Մանչեսթեր Սիթիում» և Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Հոլանդին. Ես փորձեցի նրան հրավիրել «Չելսի», երբ մարզում էի ակումբը առաջին անգամ, բայց, դա տեղի չունեցավ: Նրա մակարդակը տեսանելի էր, երբ մենք խաղում էինք նրա «Զալցբուրգի» դեմ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: