ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով, ով հանդես է գալիս «Նապոլիում»:
Ինչպես հայտնի է դարձել RMC Sport-ի լրագրողներին, փարիզյան գրանդի ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարել նեապոլցիների հետ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Կիմ Մին Ջեն միացել է «Նապոլիին» անցած ամառ՝ տեղափոխվելով Ստամբուլի «Ֆեներբախչեից»։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականը։