Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը չի լքի թիմը: Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ ակումբը մտադիր չէ վաճառել իր ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկին։
22-ամյա Դևիսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում: «Արքայական ակումբը» ցանկանում է պայմանագիր կնքել կանադացու հետ, սակայն Դևիսի տեղափոխությունն այժմ գրեթե անհնար է թվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիսով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։ Ալֆոնսոն «Բավարիայում» հանդես է գալիս 2018/19 մրցաշրջանից։